-
28.02.2014|
12:23
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
-
28.02.2014|
12:16
Փետրվարի 16-22-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ճանաչողական այցին: Ծրագրի նպատակն էր Գերմանիայի պետական կառավարման համակարգի ուսումնասիրումը:
-
28.02.2014|
12:10
Երեկ երեկոյան Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ ենթարկվել է կույր աղիքի անհետաձգելի վիրահատության:
-
28.02.2014|
12:05
Ղրիմի ինքնավար հանրապետության մուտքը երեկ երեկոյան փակվել է զինյալների կողմից և վերահսկվում է: «1+1» հեռուստաալիքի հաղորդմամբ` պահակակետերը, որոնք փակված են բետոնաբլոկերով, ավազապարկերով և այլ ծանր նյութերով, վերահսկում են զինվորական բաճկոններ հագած զինված մարդիկ:
-
27.02.2014|
17:56
Ըստ coe.am կայքի՝ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտներիհամաձայն» ծրագրի շրջանակներում 2014 թ. փետրվարի 24-27-ին անցկացվեցին երկօրյա դասընթացներ՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ:
-
27.02.2014|
16:01
Փետրվարի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ «Եռաբլուր» պանթեոնում նշեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը:
-
27.02.2014|
15:33
Հայաստաի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն մարտի 7-9-ը կանցկացնեն «Ես ստորագրում եմ» խորագրով դասընթաց բուհերի «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ ուսանողների համար:
-
27.02.2014|
13:37
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության 28 երկրների դեսպանների և ՌԴ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս ՈՒշացկասի հետ քննարկել է ՈՒկրաինայի իրավիճակը: Դեսպանների ուշադրությանն է ներկայացվել քաղաքական և տնտեսական ոլորտներում խնդրահարույց հարցերի սիստեմատիկ կարգավորման անհրաժեշտությունը:
-
27.02.2014|
13:22
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է, ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է, լրագրողներին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հերքելով ֆինանսավորման դադարեցման մասին մամուլի հրապարակումները:
-
27.02.2014|
13:19
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Երկրապահ կամավորականների միության նախագահին և նորընտիր վարչության անդամներին: